Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա

Դոնի Ռոստովում հոսպիտալացվել է շուրջ 102 երեխա
10.06.2013 | 12:04

Ռուսասատանի Դոնի-Ռոստով քաղաքի թիվ 83 մանկապարտեզի երեխաները հոսպիտալացվել են «սուր թարախային մինինգիտ» ախտանիշով: Երեկ, կիրակի երեկոյան, Դոնի Ռոստով է ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշչենկոն`նպատակով այցելել քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվում են «Տերեմոկ» մանկապարտեզի երեխաները: Գ. Օնիշչենկոն իրավիճակի հետ կապված հանդիպել է բոլոր պատասխանատու մարմինների հետ: Այս մասին հողորդում է Ռոստովի «Ինտերֆաքս-հարավ» լրատվական ծառայությունը:

Առողջապահության նախարարության մարզային ներկայացուցիչները գործակալությանը պատմել են, որ երեխաների վիճակը ներկայումս կայուն է, նրանք շարունակում են բուժում ստանալ: Իսկ վարակի բռնկման աղբյուրը եղել է մեկ երեխա, ով վարակվել է արտերկիր կատարած ճամփորդությունից հետո, ինչն էլ ավարտվել է մահով: Հենց նրանից էլ վարակվել են մյուսները:
Ռոստովի մասնագետները հետազոտել են ավելի քան 2,5 հազար քաղաքացու, ովքեր անմիջական շփում են ունեցել հիվանդ երեխաների հետ:
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Գենադի Օնիշչենկոյի հետ միասին լսել է պատասխանատու նախարարների կողմից հաշվետվություններ`կապված վարակի բռնկման վերաբերյալ:
Հունիսի 9-ի դրությամբ, միայն կիրակի երեկոյան, բուժում են ստացել շուրջ 102 երեխա, տան պայմաններում բուժումը շարունակելու թույտվություն են ստացել 57 երեխա, իսկ 45 -ի համար մանկական քաղաքային հիվանդանոցն համարվում է թիվ 1 մեկուսարան: Միևնույն ժամանակ, 20 երեխայի մոտ «սուր թարախային մենինգիտի» ախտը բարձր տոկոս է կազմում:
Այդուհանդերձ, ստացիոնար և ամբուլատոր բուժում ստացող բոլոր երեխաները հետազոտվել են Սանկտ Պետերբուրգի Մանկական վարակիչ հիվանդությունների ինստիտուտի փորձագետների և Ռոստովի բժշկական համալսարանի մասնագետների կողմից:
Հավելենք, որ «Ռոսպոտրեբնադզորն» իրավախախտումներ է հայտնաբերել մանկապարտեզի մեկ դայակի գործողություններում, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ «անփութության» և «անզգուշության» հետևանքով երեխային մահ պատճառելու հոդվածներով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ